«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հեքիաթ ակադեմիական քաղաքի մասին

Հեքիաթ ակադեմիական քաղաքի մասին
25.11.2023 | 07:21

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ ակադեմիական քաղաքում վճարովի ուսուցումը չի բացառվի, բայց՝ ՀՀ քաղաքացի ուսանողների համար, ովքեր պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, ուսման վարձ չեն վճարի. «Ակադեմիական քաղաքը ստեղծվելու է Երևանի 17-րդ թաղամասում՝ Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերի հատման հատվածում։ Այս պահին այնտեղ ամայի տարածք է, բացի նախագծումից որևէ այլ աշխատանք չի տարվում։ Հաջորդ փուլով սկսվելու են շինարարական աշխատանքներ։ Դրանից դուրս ակադեմական քաղաքի շուրջ կարևոր և էական բովանդակային աշխատանք է կատարվում»։

Որքա՞ն է կազմում ակադեմիական քաղաքի շինարարության նախահաշիվը, քանի՞ միլաիարդ դոլար, 11,4 միլիարդ արտաքին պարտք ունեցող Հայաստան պետությու՞նը, թե՞ արտաքին ներդրողներն են ֆինանսավորելու բիզմնեսի տեսակետից շատ խնդրահարույց, Երևանի ծայրամասի ղռերում ակադեմիական քաղաքի կառուցումը։ Ո՞վ է հոգալու «պատշաճ առաջադիմությամբ» սովորող ուսանողների ուսման վարձը, այդ պատշաճը ո՞րն է։ Մեծ ստեր՝ Գյուլնազ տատի հեքիաթների շարքից:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ